.jpg?token=98c27a1810f1becd217e648a68cb1af2)
Նոր ճանապարհի սկիզբը
Միայն այն, որ ինչ-որ մեկը շարունակում է առաջ շարժվել, չի նշանակում, թե նա բուժվել է։ Երբեմն այն լուռ փորձ է՝ նորից հնարավորություն տալ մի հոգու, որն անցել է դժվարությունների միջով։
Սա իրական պատմություն է մի երիտասարդ կնոջ ու նրա ընտանիքի մասին, ովքեր բռնի տեղահանվել են իրենց տներից 2023թ. սեպտեմբերի վերջին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում։
Լիանան տնային տնտեսուհի է և երկու փոքր որդիների մայր, ապրում էր իր ամուսնու, ով նախկինում ծառայել է Արցախի զորամասերից մեկում՝ որպես սպա։ Նրանց երազանքը պարզ էր, բայց խորը. կառուցել ջերմ, սիրող տուն։ Բայց պատերազմը փշրեց այդ երազանքը, և գոյատևումը դարձավ նրանց միակ նպատակը։
Երբ տարածաշրջանը վերածվեց կատաղի հակամարտության գոտու, Լիանան և նրա ամուսինը մտածում էին միայն մեկ բանի մասին՝ ինչպես փրկել իրենց երեխաներին։ Չնայած անորոշ ապագային, նրանք որոշեցին առաջ շարժվել ուժով և վճռականությամբ։
Դժվար ճանապարհորդությունից և մի քանի տեղափոխություններից հետո նրանք վերջապես որոշակի կայունություն գտան Հայաստանում՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, որտեղ նրա ամուսինը վերսկսեց իր զինվորական ծառայությունը։
Չնայած տրավմային և վախին, Լիանան ընտրեց նորից սկսել։
«Շատ բարդ ժամանակաշրջան էր, լի վախով՝ վախ ամեն ինչից, յուրաքանչյուր նոր քայլից։ Պատկերացրեք, նույնիսկ երեխաներիս դպրոց ուղարկելը թվում էր անհնարին։ Անհուսադրությունն ու հիասթափությունը այդքան ծանր էին սեղմում, որ նույնիսկ առաջ շարժվել չէի կարողանում», — պատմում է Լիաննան։
Բայց տուն վարձելուց և երեխաներին դպրոց ընդունելուց հետո Լիանան որոշեց հավաքվել և առաջ շարժվել, որպեսզի կարողանա աջակցել ամուսնուն։ Նա իրավաբանի կրթություն ուներ, սակայն, ցավոք, այդ ոլորտում աշխատելու հնարավորություն չի ունեցել։ Ուստի նա սկսեց նոր հմտություններ ձեռք բերելու ուղիներ փնտրել։ Այդ շրջանում մի շարք ՀԿ-ներ աջակցություն էին ցուցաբերում Արցախից բռնի տեղահանված անձանց՝ առաջարկելով մասնագիտական վերապատրաստման տարբեր ծրագրեր։ Բայց վախը և ինքնավստահության պակասը նրան խանգարում էին օգտվել այդ հնարավորություններից։
Մինչև այն օրը, երբ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը մեկնարկեց «Բռնի տեղահանված արցախահայերի տնտեսական հզորացում» ծրագիրը և Լիաննային առաջարկվեց մասնակցել։
Երբ Լիաննան ստացավ զանգը, որի ընթացքում բացատրվեց դասընթացների ամբողջ նպատակն ու այն, թե ինչպես դրանք կարող են ամբողջովին փոխել իր կյանքը, նա որոշեց մասնակցել ու փորձել։
«Իմ կյանքի ամենաարդարացված ու կարևոր քայլն էր սա։ Այն միջավայրը, որի մեջ հայտնվեցի, ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, բարձրացնել վստահությունս ու ավելի հստակ պատկերացում ունենալ իմ ապագա բիզնեսի և հաջողության ուղու վերաբերյալ», — ասում է Լիաննան։
Երկար մտածելուց հետո Լիաննան որոշեց դառնալ պրոֆեսիոնալ դիմահարդար։ Սա անհնար կլիներ առանց Դիլիջանում գործող գեղեցկության սրահի և «Ընտանիքների ամրապնդման» թիմի անդամների աջակցության, որոնք նրան նոր հույս տվեցին, օգնեցին հավատալ ինքն իրեն ու շարունակել պայքարը՝ հանուն իր երեխաների և ընտանիքի։
«Իմ կասկածներն ու վախերը հաղթահարելը և ինձ հնարավորություն տալը՝ դառնալ այն, ինչպիսին այսօր եմ, հսկայական ձեռքբերում էր։ Եվ պատկերացրեք՝ հիմա ես նպատակներ եմ դնում ապագայի համար իմ բիզնես պլանի միջոցով», — ասում է Լիաննան հպարտությամբ։
Շնորհիվ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի ՍՕՍ Ընկերների և հրաշալի թիմի՝ Լիաննան փակեց իր կյանքի մութ էջերից մեկը։ Եվ շատ շուտով նա կստանա իր սեփական բիզնեսը սկսելու գործիքները։
Ի վերջո, Լիաննայի պատմությունը հուզիչ հիշեցում է այն մասին, որ ճիշտ աջակցությամբ ու ներշնչանքով նույնիսկ ամենածանր վերքերի մեջ կարող ես բուժվել և վերածնվել։