«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲՀ
Մենք աջակցում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին` նպաստելով համայնքների զարգացմանը:
Այս Ամանորին նվիրեք երջանկություն կարիքավոր երեխաներին
Նվիրաբերել Հիմա
  • 1
    տարվա փորձ և վստահություն
  • 1
    աշխատակից
  • 1
    Ընտանիքների ամրապնդման ծառայությունների շահառու
  • 1
    Այլընտրանքային խնամքի ծառայությունների շահառու

Մեր գործընկերների կողմից

Իրինա Սեյլանյան
HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` աջակցելու այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում: Հայաստանում հիմնադրման առաջին իսկ օրերից մեր բանկը, համագործակցելով բարեգործական կազմակերպությունների հետ, իրականացնում է ծրագրեր` համայնքների կյանքում դրական ազդեցություն ունենալու և սոցիալապես անապահով խմբերին հույս պարգևելու նպատակով: Այս համատեքստում մենք արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, որը հանդիսանում է մեր կարևոր գործընկերներից մեկը։

Ուրախ եմ անդրադառնալ Հիմնադրամի հետ իրականացված ծրագրերի դրական ազդեցությանը և ուզում եմ հավատալ, որ մեր համատեղ ջանքերը նպաստել են համայնքի բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծմանը և, հետևաբար, մեր երկրի կայուն զարգացմանը:

Մարգարիտա Գրիգորյան
Բժիշկ

ՍՕՍ ընկեր դառնալն ավելին է, քան պարզապես ամսական նվիրատվություն կատարելը. այն հնարավորություն է հույս ու սեր նվիրելու աջակցության կարիք ունեցող երեխաներին: Ես ուրախ եմ «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամին միանալու և մեր աջակցության կարիք ունեցող երեխաներին օգնելու հնարավորություն ունենալու համար:

Ինչպե՞ս աջակցել երեխաներին

Աշխարհագրական շրջանակ

Սոցիալական ապացույց

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամին

Դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը ընտրելով տարբերակներից մեկը
Ձեր կողմից կատարված յուրաքանչյուր ներդրում ուղղվում է երեխաների բարեկեցությանը և կայուն զարգացմանը
Նվիրաբերել Հիմա
Ձեր գիտելիքը, փորձառությունը ևս կարող է օգտակար լինել հիմնադրամի առաքելությանը և երեխաներին

Դուք պետք է իմանաք ՀՏՀ

  • Հիմնադրամը տրամադրում է սոցիալ-հոգեբանական, կրթական, իրավական, բժշկական, նյութական աջակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, սակայն ֆինանսական աջակցության հնարավորություն հիմնադրամը չունի:

  • Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ և ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:

  • Հիմնադրամի կողմից իրականացվող Ընտանիքների ամրապնդման ծրագրերում կարող են ընդգրկվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևան համայնքում:

  • Մոր և մանկան կացարանը ժամանակավոր օթևան է առանց տանիքի մնացած կանանց և իրենց մանկահասակ երեխաների համար: Կացարանում մնալու ժամկետն է 6 ամիս, ևս 6 ամիս երկարաձգելու հնարավորությամբ: