Նինան պաշտում է խաղալիք մեքենաների հետ խաղալը և երազում է վարորդ դառնալ։
«Դու պետք է տիկնիկների հետ խաղաս»,- նրա ավագ եղբայրը` Տարոնն է միշտ այդպես ասում՝ դադարեցնելով քրոջ խաղը։ Նինայի մայրը՝ Լիլիթը, ինքնուրույն է խնամում երեխաներին։ Նա ասում է. «Տարոնը չի ուզում, որ ես աշխատեմ, ասում է, որ տղամարդիկ պետք է աշխատեն, կանայք մնան տանը, այս մտածելակերպը իսկապես բեռ է իմ տղայի համար, և դա ազդում է նաև մեր կյանքի վրա»:
Տարոնի ընտանիքը մեկն է այն 180 ընտանիքներից, ովքեր աջակցություն են ստանում «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանից»։ Սոցիալական աշխատող Սոնան քույր-եղբայրներին հրավիրել է «Հավասար և երջանիկ» խորագրով դասընթացի։ Տարոնը, Նինան և այլ երեխաներ հավաքվել էին մի մեծ, լավ լուսավորված սենյակում։
Դասընթացավարը երեխաներին ցույց տվեց մի մարդու լուսանկար, որտեղ նա փոշեկուլով հատակն էր մաքրում է և հարցրեց. «Տղաներ, ամեն ինչ կարգի՞ն է այս լուսանկարում»: Տարոնը շտապեց պատասխանել. «Տղամարդիկ մաքրություն չե՛ն անում».
«Ինչու՞ ոչ» հարցրեց մեկ այլ տղա: «Մայրիկս աշխատում է ամբողջ օրը, և մենք օգնում ենք նրան տան մաքրության հարցում: Դա նորմալ է»: Այս խոսքին հետևեց շատ ակտիվ քննարկում։
Տարոնը սկսեց պարբերաբար մասնակցել «Գենդերային հավասարության» դասընթացներին։ «Վերջերս տեսա նրան,- պատմեց Սոնան,- նրբորեն օգնում էր Նինային վարել իրենց ձեռք բերած խաղալիք մեքենան»: Նինայի աչքերը փայլում էին»:
Մենք կարծում ենք, որ բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ առավելագույնս վայելելու իրենց կյանքը։