Նվիրատվություն
Հաճախ տրվող հարցեր
-
Իհարկե, Դուք հնարավորություն ունեք ցանկացած պահի չեղարկել Ձեր ամսական նվիրատվությունը՝ տեղեկացնելով մեր թիմին:
Հեռախոսահամար՝ + 374 (60) 533 355
Էլ․ հասցե՝ soscvarmenia@sos-kd.am
-
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանը» տրամադրում է տարբեր ուղիներով ստացված նվիրատվությունները՝ ներառյալ ամենամսյա նվիրատվությունները, ընտանիքի ամրապնդման, այլընտրանքային խնամքի և այլ համապատասխան ծրագրերի համար: Մեր բոլոր նախագծերը նվիրված են բարձրորակ ծնողական և ընտանեկան խնամքի ապահովմանը այն երեխաների համար, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, չունեն ծնողական խնամք կամ գտնվում են ծնողական խնամքը կորցնելու վտանգի տակ:
-
Մենք ջերմորեն ողջունում ենք մեր բոլոր աջակիցներին, ովքեր որոշել են ամենամսյա նվիրատվությունների միջոցով կայուն օգնություն տրամադրել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանին»։ Դառնալով «Մշտական Նվիրատուների» անդամ՝ Դուք հնարավորություն եք ստանում ներգրավվելու, մասնակցելու որոշումների կայացմանը, ստանալ հատուկ հրավերներ և հասանելիություն ստանալ բացառիկ հրապարակումներին: Ըստ էության, Դուք դառնում եք մեր ընտանիքի արժեքավոր անդամը՝ ընկեր՝ հաստատելով ամուր կապ է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանի» հետ:
-
Ահա այն քայլերը, որոնց պետք է հետևել.
Այցելեք Նվիրատվության էջը, այն հասանելի է հիմնական ընտրացանկում
Ընտրեք ամսական նվիրատվության տարբերակը
Ընտրեք այն գումարը, որը ցանկանում եք նվիրաբերել ամեն ամիս/կամ մուտքագրեք Ձեր նախընտրած գումարը
Լրացրեք Ձեր անձնական տվյալները
Լրացրեք Ձեր քարտի տվյալները
Հաստատեք Ձեր նվիրատվությունը. Սեղմեք «Նվիրիր» կոճակի վրա՝ ձեր ամսական նվիրատվությունը ավարտելու համար:
-
Ամսական նվիրատվությունները վճռորոշ դեր են խաղում երեխաներին տրամադրվող աջակցության կայունության և երկարաժամկետության ապահովման գործում: Ընտրելով ամենամսյա ներդրման տարբերակը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանին», որը պարտավորվում է երեխաներին տրամադրել ամբողջական, կայուն և բարձրորակ աջակցություն, ձեր շարունակական նվիրատվություններն ուղղակիորեն նպաստում են ավելի շատ կարիքավոր և աջակցության կարիք ունեցող երեխաների կյանքի էլ ավելի բարելավմանը:
-
Խնդրում ենք ապահովել քարտի ժամկետի կանոնավոր ստուգումները և ժամանակին թարմացումները:
-
Միջոցների բաշխման վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն կարելի է ստանալ մեր տարեկան հրապարակվող հաշվետվությունների միջոցով, որոնք հասանելի են մեր կայքում:
-
Անշուշտ, Ձեր ամսական նվիրատվության հաստատումից հետո դուք ամեն ամիս կստանաք անդորրագիր:
Եթե ունեք հարցեր կամ լրացուցիչ տեղեկությունների կարիք ունեք, մեր թիմը պատրաստ է Ձեզ օգնել: Լրացրեք ստորև ձևաթուղթը և մենք հնարավորինս շուտ կկապվենք ձեզ հետ: Ձեր ներգրավվածությունը շատ կարևոր է մեզ համար երեխաներին և ընտանիքներին աջակցելու հարցում: Եկեք միասին կատարենք դրական փոփոխություններ: