Ինչպես է ձեր նվիրատվությունը փոխում Հայաստանի երեխաների կյանքը
17.11.2025

Ինչպես է ձեր նվիրատվությունը փոխում Հայաստանի երեխաների կյանքը

Յուրաքանչյուր հաջող կյանք կառուցված է կայուն մանկության վրա։ Ցավոք, Հայաստանում բազմաթիվ երեխաներ զրկված են այդ կայունությունից․ նրանք կարող են կորցնել իրենց ընտանիքը, ապրել աղքատության մեջ, ինչը հանգեցնում է հոգեբանական աջակցության պակասի։

Մեր դերը երեխաների հոգեբանական առողջության աջակցության գործում

Ընտանիքի բացակայությունը կարող է առաջացնել բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, ինչպես նաև վախ և ինքնավստահության պակաս։ Ինչպես նշում է Ջոն Բոուլբին, «երեխան, ով վստահ է, որ իր ծնողը իր կողքին կլինի և կօգնի անհրաժեշտության դեպքում, ավելի քիչ է հակված վախով արձագանքելու հնարավոր վտանագավոր իրավիճակներին, քան այն երեխան, ով այդ վստահությունը չունի» (Attachment Theory, Separation Anxiety, and Mourning, 1975, էջ 19)։ Բոուլբուի խոսքով՝ երեխաները և դեռահասները, ովքեր մեծանում են ապահով միջավայրում՝ ստանալով խրախուսանք, աջակցություն և մեղմ, հետևողական կարգապահություն, ավելի հավանական է, որ զարգացնեն առողջ ինքնուրույնություն, կարողանան արդյունավետ համագործակցել ուրիշների հետ և օգնություն խնդրել, երբ դրա կարիքը ունենան (Attachment Theory, Separation Anxiety, and Mourning, 1975, էջ 20)։

 

Քանի որ մենք՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ում  աշխատում ենք ծնողազուրկ կամ ծնողական խնամքից զրկված երեխաների հետ, խորապես հավատում ենք, որ խաղաղ, առողջ ընտանեկան մթնոլորտի բացակայությունը երեխաների մոտ կարող է առաջացնել անհանգստություն, ցածր ինքնագնահատական և դժվարություններ՝ հետագա կյանքում հարաբերություններ կառուցելու գործում։ Բայց այս իրականությունը կարող է փոխվել ձեր նվիրատվությամբ։«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն ապահովում է այս կարևոր կապվածության զգացումը՝ երկարաժամկետ խնամքի և ապահով ընտանիքների միջոցով, որոնք հնարավոր են դառնում մեր ՍՕՍ Ընկերների աջակցությամբ։ Սա է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի առաքելությունը, որտեղ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երեխաները վերագտնեն վստահությունն ու անվտանգության զգացումը։

 

Ձեր ամենամսյա նվիրատվությունը կարող է դառնալ հոգեբանական այն ամուր հիմքի վերականգնման առաջին քայլը, որը անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդուն՝ հաջող, առողջ և արդյունավետ հասարակության անդամ դառնալու համար։

 

Մեր #SOSfamILY-ի դուռը միշտ բաց է ձեզ նման սիրող, հոգատար և առատաձեռն մարդկանց համար։

 

Դուք կարող եք կատարել ձեր առաջին քայլը՝ ամսական նվիրատվությունը և դառնալ մեր մեծ ընտանիքի մի մասը, որտեղ ընտանիքը ստեղծում է նոր ընտանիք։