Համագործակցություն ԻՆԳՈ ապահովագրական ընկերության հետ
17.06.2025

Համագործակցություն ԻՆԳՈ ապահովագրական ընկերության հետ

ԻՆԳՈ ապահովագրական ընկերության և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շարունակական համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների երեխաների համար։

Համագործակցության շրջանակում, ԻՆԳՈ-ն այս տարի ևս ֆինանսական աջակցություն է հատկացրել հիմադրամի «Իջևան» մասնաճյուղին։ Տրամադրված ֆինանսական միջոցները կուղղվեն ընտանիքներից մեկի երեխաների խնամքի համար պահանջվող ծախսերի հոգմանը։

Նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կայուն խնամքին՝ առողջ ու բարեկեցիկ միջավայրում զարգացում ապահովելու համար: