Վերջնաժամկետ 20.09.2025
Երզնկյան 79
Full time

B2B հանգանակություններ իրականացնող

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն փնտրում է հաղորդակցման դինամիկ հմտություններ ունեցող, մոտիվացված B2B հանգանակությունների մասնագետի, ով ունի սոցիալական ազդեցության նկատմամբ խոր հետաքրքրություն և պատրաստ է կառուցել երկարատև գործընկերական հարաբերություններ փոքր և միջին բիզնեսների հետ ՝ Հայաստանում և արտերկրում գտնվող հայկական սփյուռքի համայնքներում։



B2B հանգանակություններ իրականացնող

Աշխատանքային պարտականություններ

  • Կառուցել և պահպանել գործընկերային հարաբերություններ փոքր և միջին բիզնեսի սեփականատերերի հետ Հայաստանում և հայկական սփյուռքի գոտիներում։
  • Իրականացնել անմիջական հանդիպումներ (դեմ առ դեմ` F2F) բիզնեսի սեփականատերերի և ղեկավարների հետ՝ այցելելով նրանց խանութներ կամ գրասենյակներ՝ ավանդական F2F դրամահավաքի մեթոդներին նման, ներկայացնելու «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն և գործընկերային հնարավորությունները։
  • Ներկայացնել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի առաքելությունը, ծրագրերը և ազդեցությունը։ Բարձրացնել իրազեկվածությունը ծնողական խնամքից զուրկ երեխաների և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի մասին։
  • Համոզել ՓՄՁ գործընկերներին միանալ կազմակերպությանը որպես ՍՕՍ ընկերներ (ամսական նվիրատուներ)։
  • Պարզ ներկայացնել ՍՕՍ ընկեր դառնալու ֆինանսական, հարկային արտոնությունների և տեսանելիության առավելությունները։
  • Նախաձեռնել և համակարգել համատեղ F2F (դեմ առ դեմ) միջոցառումներ՝ կապ հաստատելով խոշոր ընկերությունների հետ և կազմակերպելով աշխատակիցների ներգրավվածության նիստեր (30 րոպեանոց հանդիպումներ, որտեղ մեր թիմը ներկայացնում է աշխատակիցներին մեր հիմնադրամը և խրախուսում է ամսական նվիրատվությունները)։
  • Պահպանել հաճախորդների, կոնտակտների և ընթացիկ գործընկերությունների հստակ տվյալների բազա։
  • Երբեմն երեկոյան հերթափոխով աշխատել տնից՝ սփյուռքի համայնքներին հասանելիություն ապահովելու համար՝ սփյուռքի գոտիներում մեր գործընկերների/խորհրդատուի հետ համակարգված աշխատանքով։

 
Անհրաժեշտ հմտություններ

  • Առնվազն 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի է մարքեթինգի, դրամահավաքի, հաղորդակցության, բիզնեսի զարգացման կամ հաճախորդների հետ հարաբերությունների ոլորտում)։
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը պարտադիր է։
  • Համոզիչ, ոգևորված և նպատակասլաց անձնավորություն։
  • Դրամահավաքի սկզբունքների, հարկային արտոնությունների մասին հիմնական գիտելիքներ կամ սովորելու պատրաստակամություն։ 
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման լավ հմտություններ։

 
Պահանջվող թեկնածուի մակարդակը՝ միջին մակարդակ

 

Լրացուցիչ տեղեկություն
Աշխատատեղին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը hr@sos-kd.am էլեկտրոնային հասցեին։
Էլեկտրոնային հասցեին ինքնակենսագրությունները ուղարկելիս, անհրաժեշտ է նամակի վերնագրում նշել պահանջվող պաշտոնի անվանումը՝  «B2B հանգանակություններ իրականացնող»: Այն դիմորդները, ովքեր չեն պահպանի նամակագրության վերոնշված պահանջը, կարող են վտանգել իրենց թեկնածության հաշվի առնման հնարավորությունը:



Վերադառնալ այլ թափուր աշխատատեղերին