Ինչպե՞ս է Ձեր Նվիրատվությունը Օգնում
Ձեր շարունակական աջակցությունն ապահովում է մշտական օգնություն ծնողական խնամքը կորցնելու վտանգի տակ գտվնող երեխաներին՝ ապրելու իրենց կենսաբանական ծնողների հետ և իրականացնելու իրենց երազանքները: «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» ՀԲՀ-ն 30 և ավել տարիների ընթացքում օգնել է 7,000-ից ավել երեխաների և 3,000-ից ավել ընտանիքի․ բայց դեռ շատերը մեր օգնության կարիքն ունեն: Միայնակ, մենք կարող ենք օգնել ընդամենը հարյուրավոր երեխաների և ընտանիքների․ ձեր աջակցությամբ մենք կարող ենք հասնել հազարավորներին:
Կանոնավոր Նվիրատվությունները Կարևոր Են
Մեր գլխավոր առաքելությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է։ Այդ նպատակով մենք աշխատում ենք երկու ուղղությամբ`
Այլընտրանքային խնամք
Երբեմն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կամ երիտասարդների լավագույն շահերից չի բխում մնալ իրենց ընտանիքի հետ, ուստի «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ը աջակցության կարիք ունեցող երեխաներին և երիտասարդներին տրամադրում է որակյալ այլընտրանքային խնամք և աջակցություն։
Ընտանիքների Ամրապնդման Ծրագիր
Ընտանիքների ամրապնդման ծրագիրը աշխատում է ընտանիքներին միասին պահելու ուղղությամբ՝ տրամադրելով աջակցություն և միջոցներ՝ կանխելու երեխա-ընտանիք բաժանումը:
Միացե՛ք մեզ այսօր
Դառնալով Կանոնավոր Նվիրատու՝ Դուք վճռորոշ դեր եք խաղում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքը բարելավելու գործում: Ձեր կանոնավոր ներդրումներն օգնում են մեզ տրամադրել շարունակական աջակցություն և խնամք՝ ապահովելով, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա ապրելու սիրող ընտանիքում և իրականացնելու իր երազանքները:
Օգնեք մեզ միասին կառուցել նրանց ապագան