ՍՕՍ Ընկերների Ակումբ

Մեր որոշումների կայացման հիմքում ընկած է նվիրատուների և ընկներների մի ամբողջ համերաշխ ընտանիք։ Սա պարզապես հերթական էջ չէ, այլ մի մեծ հարթակ է, որտեղ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը, միտքն ու պատկերացումները շատ արժեքավոր են։ Ձեր խոսքերը ձևավորում են դրական կապի կամուրջ «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստանի» հետ և խաղում են առանցքային դեր աջակցելու այն երեխաներին, որոնք կորցրել են ծնողական խնամք կամ կորցնելու վտանգի տակ են։ Միասին մենք փոխում ենք կյանքեր՝ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի տալով հույսի, խնամքի և հոգատարության զգացում։
Նվիրաբերել Հիմա
Մենք Հպարտ ենք Մեր Ոսկե ՍՕՍ Ընկերներով
Mariam Manukyan badge
Mariam Manukyan
Ուրախ եմ կրկին միանալ
Կարդալ ավելին...
Gvantsa Sagharadze badge
Gvantsa Sagharadze
Thank you for all your hard work! What you do is amazing and inspires all of us!
Կարդալ ավելին...
Դիաննա Իբրանյան badge
Դիաննա Իբրանյան
Աշխատելով երեխայակենտրոն կազմակերպությունում եւ մշտապես առնչվելով հովանավորչական ծրագրերին, կարեւոր եմ համարում ներդրում ունենալ նմատիպ նախաձեռնություններում որպես ՍՕՍ ընկեր
Կարդալ ավելին...
Ծանոթացեք ՍՕՍ Ընկերների հետ
  • Nora Aghajanyan
    Շատ ուրախ եմ, որ կա այսպիսի ծրագիր,որի շնորհիվ կարողանում ենք մեր փոքրիկ ներդրումը ունենալ և օգնել կարիքավորներին👌
  • Հովհաննես Խաչատրյան
    Ուրախ եմ, որ ՍՕՍ մանկական գյուղեր կազմակերպության շնորհիվ մեր փոքրիկ լուման ենք ներդնում Հայաստանի երեխաների պայծառ ապագայի կերտման գործում: Թող բոլոր շահառու բալիկներն ունենան երջանիկ մանկություն և մեծանալով՝ մեր երկիրն այնպես հզորացնեն, որ բոլոր երեխաները լինեն ապահովված:
  • Lara Sargsyan
    🤍
  • Արմեն Կարապետյան
    😇
  • Տաթևիկ Տերտերյան
    Ես շատ ուրախ եմ ՍՕՍ ընտանիքին միանալու համար և համոզված եմ, որ իմ փոքրիկ ներդրումով կարող եմ օգնել կյանքի դժվարին փուլում հայտնված երեխաներին։ Եկեք չխնայենք մեր ջանքերը։Գործի դնենք մեր սիրտն ու միտքը, որ այդ ամենը կառուցվի ամուր և կայուն հիմքերի վրա։Սակայն հանուն երեխաների և երեխաների համար գործադրվող բոլոր ջանքերը իզուր կլինեն, եթե նախ և առաջ չերաշխավորվի նրանց խաղաղ մանկությունը: Խաղաղությունը միայն կապույտ երկինքը չէ:Երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում:
  • Anna Peryan
    Becoming the SOS-friend was one of the most important callings of my life. I am very happy that I had the opportunity to get acquainted with SOS Armenia and stand next to the children who are in a difficult life situation. I am sure that thanks to SOS Armenia, many, many children have regained their happiness.
  • Սեվան Բերբերյան
    Ես ուրախ եմ նպաստել երեխաների կյանքին ավելի լավ և լուսավոր ապագայի համար: Ես հպարտ եմ, որ այս ընտանիքի մի մասն եմ՝ որպես թիմի անդամ և ՍՕՍ մանկական գյուղերի ընկեր։
  • Պայծառ Խաչատրյան
    Անչափ ուրախ եմ ՍՕՍ ընկեր դառնալու և ևս մեկ անգամ ՍՕՍ ջերմ և հրաշալի ընտանիքին միանալու համար։ Համոզված եմ, որ մեր փոքր աջակցությամբ, բայց մեծ սրտով կարող ենք մեծ դերակատարում ունենալ երեխաների և երիտասարդների համար լուսավոր, անվտանգ և բարեկեցիկ ապագա կերտելու գործում, որը որդեգրել է ՍՕՍ մանկական գյուղեր Հայաստանը։

Մենք բարձր ենք գնահատում Ձեր կարծիքը (ընտրել հարց, թողնել կարծիք)

Պարտադիր դաշտեր
Պարտադիր դաշտեր wrong email
Պարտադիր դաշտեր
Ցանկանու՞մ եք միշտ տեղյակ լինել: ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ տեղեկագրին