.jpg?token=93f8a7a57253a62187255378706684b4)
Սա Արամի Պատմությունն է
Ոչ բոլորի մանկությունն է լի ջերմությամբ։ Որոշ երեխաների համար այն ավելի շատ նման է մղձավանջի։
Սա Արամի պատմությունն է
Արամը 13-ամյա տղա է, ով պայքարում է շաքարախտի և էպիլեպսիայի դեմ։ Բայց նրա պատմությունն առավել ողբերգական է դարձնում այն փաստը, որ մարդը, ով պետք է նրան պաշտպաներ՝ սեփական մայրը, դարձավ նրա ամենամեծ ցավի պատճառը։
Արամը և նրա չորս եղբայրներն ու քույրերը հրաշքով են փրկվել, երբ իրենց մայրը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, թունավորել է բոլոր երեխաներին։ Այս ողբերգությունից հետո հինգ երեխաներն էլ տեղափոխվել էին մանկատուն, իսկ հետագայում՝ տատիկի խնդրանքով, տեղափոխվել են «ՍՕՍ-Մանակական Գյուղեր» Իջևան մասնաճյուղ։
Ցավոք, երեխաներից երեքը ժառանգել են մայրիկի հոգեկան հիվանդությունը և տեղափոխվել են հատուկ խնամքի կենտրոն՝ համապատասխան ծառայություններ ստանալու համար։
Արամը, թեև հոգեբանորեն ուժեղ է, ֆիզիկապես շարունակում է դժվարություններ ունենալ։ Իր հիվանդության պատճառով նա ամեն օր ստանում է դեղորայք և գտնվում է մշտական հսկողության տակ։ Սակայն, ի հեճուկս ամեն ինչի, Արամը շարունակում է պայքարել՝ հատկապես իր փոքրիկ քրոջ համար, ով այժմ միայն նրան ունի այս կյանքում։
Ձեր նվիրատվությամբ Դուք օգնում եք Արամին հաղթահարել իր ամենօրյա ցավը և ուժ եք տալիս՝ ապաքինվելու թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Դուք նրան տալիս եք հնարավորություն՝ մեծանալու որպես ուժեղ, հոգատար երիտասարդ՝ որպես իր քրոջ միակ պաշտպան։
*Պատմության մեջ բոլոր անունները փոխվել են՝ համաձայն GDPR կանոնների