«Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար...» խորագրով ֆոտոցուցահանդես և ուսանողների հետ հանդիպում
Ընտանիքի միջազգային օրը 1994 թվականից ի վեր նշվում է ամեն տարի մայիսին: Այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` 1993 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված «Ընտանիքի միջազգային տարի» բանաձևի համաձայն։ Բազմաթիվ պետությունների կողմից Ընտանիքի միջազգային օրը պաշտոնապես հաստատումը նպատակ ունի ուշադրություն դարձնելու ընտանեկան մի շարք խնդիրներին և նպաստելու ընտանիքի ամրապնդմանը: ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Համակարգային խնդիրների վերհանում․ աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում»» ծրագրի համագործակցությամբ Մայիսի 15-30 կազմակերպվել է «Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար...» խորագրով ֆոտոցուցահանդես, որին մասնակցել են Սոցիալական աշխատանք բաժնի ուսանողները` իրենց իսկ նկարած ընտանեկան լուսանկարներով:
- ցուցահանդեսին հաջորդեց ընտանիքի մասին ֆիլմի դիտումը և քննարկումը
- իրականացվեց իրազեկվածության բարձրացման նպատակով հանդիպում ապագա սոցիալական աշխատողների հետ
- ինչպես նաև ընտանիքի դերի և կարևորության շեշտադրում, այլընտրանքային խնամքի տեսակների քննարկում
- հանդիպումն ավարտվեց երեխաների պաշտպանության ոլորտի ներկա գործընթացների ակտիվ քննարկմամբ և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից ուսանողներին անակնկալների հանձնմամբ: