Երևան համայնքի սոց. աշխատողների և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների կարողությունների զարգացմանն ուղղված թեմատիկ վերապատրաստումների գնային հարցում
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» Հայկական Բարեգործական Հիմնադրամը «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու Երևան համայնքի սոցիալական աշխատողների և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների կարողությունների զարգացմանն ուղղված թեմատիկ վերապատրաստումների համար կատարվող գնային հարցմանը։ Տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ:
Խնդրում ենք տեխնիկական առաջադրանքում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրված և կնքված ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ՝ ք․ Երևան Երզնկյան փ․, 79 շենք հասցեով, ժամը՝ 9:30-ից մինչև 17:00, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, կամ էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով soscvarmenia@sos-kd.am էլ. հասցեին։ Նշված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվելու։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 60 533355: