Գնային հարցում վերանորոգման աշխատանքների համար
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Ք. Երևան, Հրաչյա Քոչար փողոց, 8-րդ շենք, 18-19 բնակարանի կոսմետիկ վերանորոգման աշխատանքների համար հայտարարվող գնային հարցմանը:
Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ կատարվելիք աշխատանքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Խնդրում ենք գնային հարցման առաջարկը՝ ըստ կից ներկայացված ֆայլի, ստորագրված և կնքված ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 5-ը ներառյալ՝ ք․ Երևան Երզնկյան փ․, 79 շենք հասցեով, ժամը՝ 9:30-ից մինչև 17:00, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, կամ էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով soscvarmenia@sos-kd.am էլհասցեին։
Առաջարկները ստանալուց հետո կընտրվի ցածր գին առաջարկած կազմակերպությունը։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 60 533355:
* Գնառաջարկների ներկայացման հարցումը չի համարվում հրապարակային մրցույթ։ Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց:
Կանխավ շնորհակալություն հարցմանը մասնակցելու համար: