Ընտանիքում ապրելու իրավունք II․ խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրի մեկնարկը
14.01.2026

Ընտանիքում ապրելու իրավունք II․ խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրի մեկնարկը

Այսօր պաշտոնապես մեկնարկել է սոցիալական պաշտպանության համակարգում տարածաշրջանային կարևորություն ունեցող
«Ընտանիքում ապրելու իրավունք II․ խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագիրը։

Ծրագրի մեկնարկային միջոցառումը տեղի է ունեցել Գյումրիում, որին ներկա են եղել ավելի քան 130 մասնակից Շիրակի մարզպետարանից, Միասնական սոցիալական ծառայություններից, պետական և հասարակական մի շարք կառույցներից, ինչպես նաև խնամատար ծնողներ, որոնց համապարփակ աջակցելունն էլ ուղղված է ծրագիրը։

«ՍՕՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ-ի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ողջույնի խոսքից հետո ծրագրի համակարգող Լիանա Մկրտչյանը ներկայացրել է
✅ծրագրի հիմնական նպատակները,
✅նախատեսվող գործողությունները,
✅ակնկալվող արդյունքները
✅և գործունեության թիրախային 6 մարզերը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝
📍«Խնամատարությունը խնամատար ծնողների աչքերով» թեմայով խնամատար ծնողների  մասնակցությամբ, որը կարևոր հարթակ է դարձել իրազեկման, փորձի փոխանակման և ոլորտում առկա մարտահրավերների քննարկման համար։

🎯Ծրագիրը նպատակ ունի նպաստել խնամատարության զարգացմանը և երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը տարածաշրջանում: