Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ հանդիպում
05.06.2024

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ հանդիպում

«ՍՕՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ «Ընտանիքների ամրապնդման» ծրագիրը 17 տարի շարունակ կանգնած է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993թ․-ի որոշման համաձայն՝ մայիսի 15-ը ամեն տարի նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր։

Հայաստանում Ընտանիքի միջազգային օրը նշվում է 2011թ․-ից։ «ՍՕՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ «Ընտանիքների ամրապնդման» ծրագիրը  17 տարի շարունակ կանգնած է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին։

«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ «Երևան» մասնաճյուղն այս տարի Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էր հանդիպում-քննարկում ակտիվ համագործակցության արդյունքում հաջողությունների հասած «Ընտանիքների ամրապնդում» ծրագրի 14 ընտանիքի հետ։ Հանդիպման ընթացքում ընտանիքները խոսել են իրենց դժվարությունների մասին մինչ ծրագիր ընդգրկվելը, կարևորել ծրագրի մասնագիտական թիմի աջակցությունը ձեռքբերված հաջողություններում»։