16.01.2026
Թարգմանչական ծառայությունների մատուցման վերաբերյալ գնային հարցում /մրցույթ
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը «Ընտանիքում ապրելու իրավունք II. խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու թարգմանչական ծառայությունների մատուցման վերաբերյալ գնային հարցմանը /մրցույթին/ սույն թվականի փետրվարի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ը կայանալիք մի շարք միջոցառումների համար։
Խնդրում ենք գնառաջարկները ներկայացնել կից ցանկի համաձայն, կնքված և ստորագրված մինչև 2026 թվականի հունվարի 31-ը՝ օրվա ավարտ։
Ներկայացված գնային առաջարկների ամփոփման արդյունքում լավագույն գնառաջարկ ներկայացրած հայտատուի հետ կկնքվի պայմանագիր:
