16.01.2026
Մեքենայի վառելանյութի/բենզինի ձեռքբերման համար կատարվող գնային հարցում
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հրավիրում է մասնակցելու մեքենայի վառելանյութի/բենզինի ձեռքբերման համար կատարվող գնային հարցմանը։
Կից ներկայացնում ենք տեխնիկական հատկանիշները, որ պետք է ունենա ձեռքբերվող վառելանյութը:
Հարցման մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկը պետք է պարունակի նշված տեսակի վառելանյութի գինը ՀՀ դրամով` առանց ԱԱՀ-ի։
Գնային առաջարկները կարող եք ներկայացնել էլ. տարբերակով՝ ստորագրված և կնքված, մինչև 2026 թվականի հունվարի 26-ը՝ աշխատանքային օրվա ավարտ:
*Գնառաջարկների ներկայացման հարցումը չի համարվում հրապարակային մրցույթ։ Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց:
Կանխավ շնորհակալություն հարցմանը մասնակցելու համար:
